տուն Հասարակություն Կառավարությունը տնտեսվարողներին վերադարձնում է 56 մլդ դրամի պարտքը

Կառավարությունը տնտեսվարողներին վերադարձնում է 56 մլդ դրամի պարտքը

250
0

ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգային միակ հարցը Հարկային օրենսգրքի փոփոխություններն են։

Այդ փոփոխություններով Կառավարությունը պատրաստվում է 56 մլդր 443 մլն դրամ ԱԱՀ ժամկետանց պարտք վերադարձնել շուրջ 2835 տնտեսվարողի։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը Դավիթ Անանյանը պատգամավորներին ներկայացրեց նախագիծը։  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Անանյանին խնդրեց ավելի մատչելի բացատրել նախագիծը։

«Ես ճի՞շտ հասկացա, որ նախկինում պետության նկատմամբ 2835 հարկ վճարողի կողմից ունեցած 56 մլրդ հարկային պարտավորությունը վերադարձվում է։ Այսինքն՝ պետությունը պարտքերը հարկ վճարողներին մարում է։ Եթե ձևակերպումս հաջող չէ, խնդրում եմ պարզ ներկայացրեք», — դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ ասաց Միրզոյանը։

«Այո, պետությունը պարտք է 56 մլրդ։ Դրանք այն գումարներն են, որոնք առաջացել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, և պետությունը, այսօր ունենալով բավարար ֆինանսական միջոցներ, նպատակ ունի վերադարձնել այդ պարտքը հարկ վճարողներին՝ ակնկալելով, որ այդ գումարները նրանք կներդնեն տնտեսության մեջ, կունենան իրենց արդյունքը, կզարգացնեն տնտեսությունը», — արձագանքեց Անանյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here