ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից մինչեւ 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ երկու քաղաքացու՝ Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին եւ Արթուր Գեղամի Դանիելյանին:
Նրանք զինծառայությունից ազատվում են «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար»: Նրանք խաղալու են ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականում: