Կառավարությունն այսօրվա նիստին մեկ րոպե լռությամբ հարգեց այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների հիշատակը։
«Վերջին իրադարձությունների արդյուքում հայ-ադրբեջանական սահմանին զոհվել են ՀՀ ԶՈՒ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, ԶՈՒ կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը: Ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: