տուն Քաղաքական Հայաստան Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող թվով 19-րդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող թվով 19-րդ միջոցառումը

354
0

Կառավարության այսօրվա նիստում քննարկվող հարցերից մեկը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող թվով 19-րդ միջոցառման հաստատումն էր:

Զեկույցով հանդես եկավ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարն ասաց, որ ծրագրի նպատակն է օժանդակել զրոյից բիզնես սկսողներին, օգնել զարգացնել իրենց ծրագրերը, որով կառավարությունը ֆինանսապես նույնպես կօժանդակի:

Այս ծրագրում էլ շատ կարևոր են հարկային և վարկային բարվոք պատմությունները:

Նախարարը նշեց, որ կլինեն ոլորտներ, որոնք չեն կարող օգտվել այս ծրագրից:

Նախարարն ասաց, որպեսզի նպատակային թիրախավորում լինի, ծրագրից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք մշակող արդյունաբերության և ծրագրերի մատուցման ոլորտներից են: Օժանդակությունը հիմնականում կգործի մարզերում:

Արտոնյալ վարկով պետությունը կխթանի բիզնեսի զարգացման համար. վարկը կկազմի տասը միլիոն դրամ: Վարկի տոկոսադրույքը կլինի 7-10 տոկոս:

Կառավարությունը հաստատեց դասընթացից հետո պետության աջակցությամբ վարկի ձևակերպմամբ նոր բիզնես սկսելու միջոցառումը:

Հայկ Մագոյան