Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ նշելով, որ իրենց գործունեության ընթացքում բախվում են որոշակի խնդիրների, որոնք հնարավոր չէ միանգամից լուծել: Այդուհանդերձ, ըստ վարչապետի, կառավարությանը հաջողվում է լուծել կոնկրետ խնդիրներ:
Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ խնդիրները գերազանցապես ունեն սոցիալ-հոգեբանական բնույթ:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, որ բոլորը՝ համակերպված հուսահատության հետ, ինչպես նախորդ շրջանում, իրենց յուղի մեջ տապակվեն»,- նշել է վարչապետը։