տուն Քաղաքական Կառավարությունը դռնփակ կքննարկի թուրք-սիրիական լարումը

Կառավարությունը դռնփակ կքննարկի թուրք-սիրիական լարումը

181
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժմանը։

«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ  գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված  մարդասիրական ճգնաժամը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը կոչ արեց միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու համար:

Վարչապետը նշեց, որ կառավարության նիստից հետո դռնփակ ռեժիմով  քննարկում կանեն ու մտքեր կփոխանակեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների ու դիրքորոշումների վերաբերյալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here