տուն Տնտեսական Կառավարությունը դեմ է հսկիչ-դրամարկղի կիրառման կանոնները խախտողների պատիժը մեղմելուն

Կառավարությունը դեմ է հսկիչ-դրամարկղի կիրառման կանոնները խախտողների պատիժը մեղմելուն

258
0

հսկիչ-դրամարկղ

Կառավարության հինգշաբթի օրվա նիստում  բացասական եզրակա­ցու­թյուն կտրվի Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խա­չատրյանի, Աբրահամ Մանուկյանի, Արմեն Ավետիսյանի, Գրիգոր Գրիգորյանի, Միքայել Մել­քում­յանի, Էլինար Վար­դանյանի և Մարտուն Գրիգորյանի՝ օրենսդրական նա­­խա­­­ձեռ­նու­թյան կար­­գով ներ­­կայացրած «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հան­րապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրեն­քի նախագծին:

Պատգամավորներն առաջարկում են վերանայել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառ­ման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահ­­պանելու դեպքերի համար «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պատաս­խա­նատ­վության միջոց­նե­րի կիրա­ռու­թյան մոտեցումները, ինչպես նաև շեշտակիորեն նվազեցնել նշյալ հոդվածով սահ­ման­ված պատասխանատվության չափերը: Օրինակ՝ առաջարկվում է տուգանք­ների մեծու­թյու­նը կախվածության մեջ դնել խախտումը կատարող տնտեսվարող սուբ­յեկտի ԱԱՀ վճարող հա­մար­վելու հան­գամանքի հետ: Առաջարկվում է նաև հսկիչ-դրամարկ­ղա­յին մեքե­նայի բա­ցակայության համար սահմանված տուգանքները ԱԱՀ վճարող համար­վող կազ­­­­մակեր­պու­թյուն­ների և անհատ ձեռնարկատերերի համար նվազեցնել 2 անգամ, իսկ ԱԱՀ վճարող չհա­մար­վող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար՝ 4 անգամ:

«Նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունումը էականորեն կնվազեցնի տնտե­սվարող սուբյեկտների իրական շրջանառությունը թաքցնելու արա­տավոր պրակ­տի­կա­յի վերացման ուղղությամբ հարկային մարմնի կողմից իրականաց­վող միջո­ցառումների արդ­յու­նավետությունը»,- ասված է կառավարության բացասական եզրակացության հիմնավորման մեջ, որը կազմել է ՀՀ ֆինանսների նախարարությունը: