«Լույս» հիմնադրամի կողմից պաշտպանության նախարարությանը նվիրաբերված և նախարարության կենտրոնական դեղաբազայում գտնվող որոշակի սարքավորումներ, կառավարության հոկտեմբերի 31-ի որոշմամբ, հատկացվեցին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Այսօր ընդունված որոշման հիմնավորման համաձայն՝ այդ սարքավորումներն անհրաժեշտ են բնակչությանը համալիր և բազմակողմանի բուժօգնություն իրականացնելու համար, սակայն գտնվում են անսարք վիճակում, իսկ «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ և «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ կազմակերպությունները ցանկություն են հայտնել սեփականության իրավունքով՝ որպես նվիրատվություն, ստանալ անսարք վիճակում գտնվող այդ սարքավորումները և իրենց միջոցներով իրականացնել դրանց վերանորոգումը։