տուն Տնտեսական Կառավարության միասնական դիրքորոշումն է՝ պարտադիր վճարները պետք է կատարվեն

Կառավարության միասնական դիրքորոշումն է՝ պարտադիր վճարները պետք է կատարվեն

93
0

sp_4978470111_800_0279

Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց կառավարության միասնական իրավական դիրքորոշումը ՍԴ ապօրիի 2-ի որոշման վերաբերյալ:  Ըստ այդմ՝

Առաջին, ՍԴ-ն Սահամադրությանը հակասող է ճանաչել օրենքի 8, Սահմանադրությանը համապատասխանող՝ 7 դրույթ: «Միևնույն ժամանակ համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումներով հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավադրույթների՝ ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սույթ թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում են իրավաբանական ուժը, այսինքն՝ գործում են»,- ասաց Ե. Կիրակոսյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշմամբ սահմանված վերահաշվարկի պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին:

Երկրորդ, համաձայն ՍԴ մասին օրենքի 68-րդ հոդվածի՝ կա միայն երեք դեպք, երբ ՍԴ-ն կարող է իր որոշմանը տալ հետադարձ ուժ: Դա քրեական օրենսգրքի, վարչապան պատասխանատվության վերաբերյալ օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության դեպքում է, կամ էլ երբ ՍԴ-ն տալիս է հետադարձ ուժ իր որոշմանը: «Սակայն տվյալ պարագայում ՍԴ-ն ոչ միայն հետադարձ ուժ չի հաղորդել այս որոշմանը, այլև անվավեր ճանաչված նորմատիվ ակտի համապատասխան դրույթների ուժը կորցնելու ժամկետը հետաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը»,- ասաց փոխնախարարը:

Երրորդ՝ ՍԴ որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը միանշանակ գործելու է օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ պարտադիր վճարներ կատարելը պարտադիր է:

Չորրոդ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ գործում է օրենքի 76-րդ հոդվածը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը առաջարկեց կառավարության այս պաշտոնական պարզաբանումը գրավոր ուղարկել բոլոր պետական մարմիններին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ նշեց, որ արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ, որն սկսել է իր աշխատանքները: Մինչև մայիսի 15-ը ՍԴ-ին հակասող բոլոր կետերի վերաբերյալ, ըստ Ասատրյանի, օրենսդրական փոփոխութէյունների փաթեթ կներկայացվի ԱԺ՝ համաձայն վարչապետի որոշման: «հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել այդ աշխատանքներին»,- ասաց Արտեմ Ասատրյանը: