տուն Հասարակություն Առողջապահություն Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել․ Մանե Գեւորգյան

Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել․ Մանե Գեւորգյան

597
0

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է»։