տուն Քաղաքական Հայաստան Կառավարող ուժին հնարավոր չէ սատարել բռնության և ատելության խոսքով

Կառավարող ուժին հնարավոր չէ սատարել բռնության և ատելության խոսքով

422
0

ՀՀ Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ատելության խոսքի խնդիրն ամբողջ աշխարհում տարածված է, և  հանրային գործիչները շատ ուշադիր պետք է լինեն իրենց խոսքում:

Պատգամավորը հավելեց, որ արդեն իսկ հանրային քննարկման է դրվել բռնության կոչերի վերաբերյալ օրինագիծը։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի՝ վերջերս հնչեցրած խոսքերը, ըստ Կարապետյանի, թե՛ ատելության, թե՛ բռնության տարրեր են պարունակում։

Անդրադառնալով որոշ ժամանակ առաջ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկի՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված «գլուխը ջարդելու» կոչին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ասաց, որ թրենդ գոյություն ունի, որ որոշակի խմբեր իրենց երևակայում են կառավարող ուժի պաշտպաններ ու բռնության, ատելության խոսք են տարածում։

«Կառավարող ուժին հնարավոր չէ սատարել բռնության և ատելության խոսքով։ Եվ եթե կան ազնիվ մղումներով երիտասարդներ, ովքեր հայտնվել են այս շրջանակներում, ապա նրանք պետք է գիտակցեն, որ նման խոսքը ծառայում է ոչ թե Հայաստանի Հանրապետության ժողովրդի օրակարգին, այլ դեմ է դրան։ Իսկ եթե ազնիվ չեն նրանց մղումները, ապա ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում անպայման իրավապահ համակարգը կարձագանքի կոնկրետ դեպքերով, կոնկրետ առիթներով»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է կեղծ լուրերի դեմ պայքարին, Մարիա Կարապետյանը այն տեսնում է հանրությանը ճշմարտության մատուցմամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here