Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ` անցած մեկ օրվա ընթացքում սիրիական կառավարական օդուժի ռմբակոծությունից հետո զոհվել է Հալեպի արվարձանային Անադան քաղաքի առնվազն 100 բնակիչ: Ականատեսները վկայում են, որ այդ գործողության հետևանքով կան հսկայական ավերածություններ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարական ուժերը մեկ շաբաթ է ռմբակոծում են ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջանները, որի հետևանքով կան հարյուրավոր զոհեր խաղաղ բնակիչների շրջանում: