տուն Հասարակություն Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը և 4 մ ցած գլորվել․կան տուժածներ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը և 4 մ ցած գլորվել․կան տուժածներ

325
0

Ապրիլի 17-ին՝ ժամը 23:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սիմոն Մ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել մոտ 4 մ ներքև գտնվող ճանապարհին:

Փրկարարները վարորդին և ուղևոր Արտակ Ս.-ին (ծնված 2009 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: