տուն Քաղաքական Հայաստան Կան բաներ, որոնք բոլորս ենք սիրում, որով բոլորս ենք հպարտանում. Վահագն Թևոսյան

Կան բաներ, որոնք բոլորս ենք սիրում, որով բոլորս ենք հպարտանում. Վահագն Թևոսյան

316
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրում եմ ազգային միասնականության տոները, վկայություն, որ անկախ ծայրահեղ տարբեր փիլիսոփայություններից ու մեկս մյուսիս հանդեպ վերաբերմունքից՝ կան բաներ, որոնք բոլորս ենք սիրում, որով բոլորս ենք հպարտանում:

Այսօր հայկական կանոնավոր բանակի 28-ամյակն է:

Հայկական բանակը մեր ամենօրյա շնորհակալությանն է արժանի, մեր ամենօրյա ուշադրության, վերահսկողության ու հոգածության կարիքն ունի: Բանակի որպիսության համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս: Երանի այն օրը, երբ զինվորները բանակից կհեռանան միայն զորացրվելիս»: