տուն Հասարակություն Կանչել են ռուսներին. քաղաքապետարանը՝ «Դալմա մոլի» ցնցումների մասին

Կանչել են ռուսներին. քաղաքապետարանը՝ «Դալմա մոլի» ցնցումների մասին

459
0

«Դալմա Գարդեն մոլ» ընկերությունը Ռուսաստանից մասնագետներ է կանչել՝ օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքներն իրականացնելու, այդ պատճառով էլ հունվարի 14-ը ներառյալ առեւտրի կենտրոնը չի աշխատելու:

Հիշեցնենք՝ հունվարի 9-ի երեկոյան մոտավորապես 30 րոպե առեւտրի կենտրոնում ցնցում էր եղել:

ԱԻՆ-ի նախնական վարկածի համաձայն՝ ցնցման պատճառն օդորակիչների ազդեցությունն է:

Ցնցումից հետո խոսակցություններ կային, որ «Դալմա մոլ» առեւտրի կենտրոնի շենքի հիմքը սխալ է կառուցված, ինչի պատճառով էլ ցնցումներ են առաջացել: ԱԻՆ-ի պաշտոնյան մեզ հետ զրույցում չէր մեկնաբանել լուրերը, ուստի գրավոր հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան:

Քաղաքապետարանին խնդրել էինք նաև անդրադառնալ օգտատերերից մեկի գրառմանը, որ Բուզանդի եւ Արամի փողոցների ապամոնտաժված ու համարակալված տների
քարերը եւս օգտագործվել են «Դալմա մոլ» առեւտրի կենտրոնի շինարարության համար: Արդյոք այս տեղեկությունը հավաստի է: Երրորդ՝ մոլը կառուցվել է այնտեղ, որտեղ ժամանակին բալենու, ծիրանենու եւ դեղձենու այգիներ են եղել` Դալմայի այգիների տարածքում։ 2000 քմ հողակտորի տիրոջ ամբողջը բալենու այգին՝ մի գիշերում ծաղկած բալենիները կտրել էին, որ տերը ստիպված հրաժարվի այդ տարածքից։

Ի պատասխան մեր հարցման՝ քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի հիմքերի կառուցման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի գործառույթներից անկախ գործող տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված պետական մարմինը ժամանակին տվել է դրական եզրակացություն:

Այսինքն՝ քաղաքապետարանը կարծես անուղղակի հերքում է հիմքի սխալ կառուցման լուրերը:

Ինչ վերաբերում է հին Երեւանի համարակալված քարերի օգտագործմանն ու այգիներին,  ապա Երևանի քաղաքապետարանը այդ տեղեկատվության տնօրինողը չէ:

Սոնա Դավթյան