Ամերիկյան Այովայի համալսարանի մասնագետները պարզել են, որ կանաչ լոլիկը թույլ է տալիս զգալի մեծացնել մկանների ծավալը։ Բանն այն է, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ լոլիկը պարունակում է միացություն, որը կոչվում է տոմատիդին, այն նպաստում է մկանների աճին, ուժեղացնում է դրանք և ավելացնում դրանց դիմադրողականությունը։
Մկանային ատրոֆիայի պատճառով, որը կոտրվածքների, քաղցկեղի կամ սիրտանոթային հիվանդությունների հետևանք է, մարդիկ հաճախ են տառապում հոգնածության զգացումից։ Դրա հետևանքով նվազում է կյանքի որակը, մեծանում է անկումների և կոտրվածքեր ստանալու հնարավորությունը։ Իսկ տոմատիդինը թույլ է տալիս հաղթահարել ատրոֆիան։
Գիտնականները համապատասխան փորձեր են կատարել մկների վրա և ստացել զարմանալի արդյունքներ։ Հիվանդ մկների դեպքում մկանային տոնուսն ավելացել է, իսկ առողջների դեպքում՝ մեծացել են մկանները, մկները կարողացել են ավելի երկար վազել, քան տոմատիդին չընդունած մկները։