տուն Քաղաքական Միջազգային Կանանց ունակությունների վերաբերյալ կարծրատիպերը թույլ չեն տալիս զարգացնել կարիերան

Կանանց ունակությունների վերաբերյալ կարծրատիպերը թույլ չեն տալիս զարգացնել կարիերան

95
0

59

Կնոջ կարիերայի հաջող ընթացքին խանգարում են կարծրատիպերը, որ իբր իգական սեռի ներկայացուցիչները թույլ հակումներ ունեն մաթեմատիկայում, գիտություններում, տեխնոլոգիայի, ճարտարապետության ոլորտներում: Այս մասին պնդում են ամերիկացի մի խումբ գիտնականներ, որոնց հոդվածը հրապարակվել է PNAS գիտական ամսագրում:

Գիտնականները հետևել են աշխատանքի ընդունման հարցազրույցներին և ուսումնասիրել դրանց ընթացքը: Նրանք պարզել են, որ աշխատատուները կարծում են, որ կանայք թույլ են վերոնշյալ ոլորտներում և նախընտրում են աշխատանքի ընդունել տղամարդկանց: Ընդ որում, դա նույնիսկ տեղի է ունենում այն դեպքում, երբ կանայք հաջողությամբ են անցնում թեստերը: