տուն Uncategorized Կանանց բոբսլեյում հաղթում է Կանադայի թիմը․ Սոչի 2014

Կանանց բոբսլեյում հաղթում է Կանադայի թիմը․ Սոչի 2014

90
0

Bobsleigh

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում բոբսլեյիստուհիները պարզեցին լավագույն թիմին։

Երկտեղանոց բոբերի մրցումներում լավագույնը կանադուհիներ Հիզեր Մոյս/Քեյլի Համֆրիս զույգն էր, որը վերջին չորրորդ փուլում կարողացավ առաջին տեղը խլել ԱՄՆ-ի առաջին թիմից Ամերիկուհիներն ի վերջո զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։ ԱՄՆ-ի երկրորդ թիմը նվաճել է բրոնզե մեդալներ։ Տեղեկացնենք, որ Քեյլի Համֆրիսը Վանկուվերի օլիմպիական խաղերի չեմպիոն է։

Հիշեցնենք, որ սա Կանադայի հինգերորդ մեդալն էր Սոչի 2014-ում։