Motors.co.uk կայքը տեղեկանում է, որ 2 հազար կանանց շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ավելի քան կեսը նախապատվությունը տալիս է էկոլոգիապես ավելի մաքուր մեքենաներին, իսկ սպորտային մեքենաներ նրանցից քչերն են նախընտրում:
Մինչևդեռ հարցված տղամարդկանց 48%-ը կարծում է, որ թանկ մեքենան իրենց ավելի ցանկալի է դարձնում կանանց շրջանում: Կանանց 53 տոկոսը մեծամիտ է համարում լյուքս սպորտային մեքենաների տերերին, 44 տոկոսն այս որակներին նաև ավեացնում է եսասիրությունը, 38 տոկոսը` որ նման մեքենաներ ունեցողները խնդիրներ են ստեղծում ճանապարհներին:
Երկու սեռերի ներկայացուցչիներն էլ խելացի և անվտանգ են համարել Nissan Leaf և Toyota Prius էկոլոգիապես մաքուր մեքենաները: Անվտանգության տեսակետից բարձր գնահատականի են արժանացել Ford Mondeo-ն, Renault Megane-ը և Volkswagen Passat-ը: