տուն Քաղաքական Միջազգային Կանայք ավելի շատ են աշխատում ու ավելի քիչ վարձատրվում․ Հետազոտություն

Կանայք ավելի շատ են աշխատում ու ավելի քիչ վարձատրվում․ Հետազոտություն

106
0

Frustrated Businesswoman

Թել-Ավիվի և Հայֆայի համալսարանի մասնագետները ուսումնասիրել են աշխատաշուկայում տղամարդկանց և կանանց իրավունքների հավասարությունը և եկել եզրակացության, որ կանայք աշխատավայրերում ավելի շատ են սթրեսի ենթարկվում, քան տղամարդիկ։

Աշխատանքից վերադառնալով տուն՝ կանայք իրենց հյուծված են զգում։ Նաև կանայք ամենաշատն են վախենում աշխատանքը կորցնելուց։ Տղամարդիկ այդ հարցով քիչ են մտահոգված լինում։ Այս ամենում ամենամեծ խնդիրն այն է, որ սրա հետ մեկտեղ կանայք նաև քիչ են վարձատրվում իրենց աշխատանքի համար, քան հակառակ սեռը։ Եթե նույնիսկ նրանք անում են նույն աշխատանքը։

Ավելին, նախկինում գիտնականները կարծում էին, որ կանայք ավելի հաճախ են բավարարված լինում իրենց աշխատանքով։ Սակայն իսրայելցի մասնագետները պարզել են, որ ամեն ինչ հակառակն է, տղամարդիկ ավելի հաճախ են գոհանում իրենց աշխատանքով։