Քիչ առաջ հայտնի են դարձել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի հոկեյի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակչի վերջին երկու մասնակիցները։
Կանադայի հավաքականը մեծ դժվարությամբ կարողացավ կորզել հաղթանակը Լատվիայի հավաքականի հետ խաղում։ Կանադացիները միայն երրորդ խաղակեսի վերջում խփեցին հաղթական գոլը՝ 2:1:
Մյուս քառորդ եզրափակիչում ամերիկացիները 5:2 հաշվով առավելության են հասել չեխերի նկատմամբ։
Այսպիսով, կիսաեզրափակիչներում կլինեն սկանդինավյան և ամերիկյան զույգեր՝ Շվեդիա — Ֆինլանդիա, ԱՄՆ — Կանադա։
Հիշեցնենք, որ տանտերերը՝ Ռուսաստանի հավաքականը չի կարողացել հաղթահարել Ֆինլանդիայի արգելքը և դուրս է մնացել հետագա պայքարից։