Բրիտանացի հյուրանոցատերերի համար կազմվել է մի ուղեցույց, որը թույլ է տալիս ավելի հեշտ շփվել օտարերկրացիների հետ` իմանալով, թե ինչ կարելի է թույլ տալ կամ խոսել այս կամ ազգության հետ հարաբերվելիս:
Ուղեցույցը խորհուրդ է տալիս «կանխատեսել ճապոնացիների բոլոր ցանկությունները», միաժամանակ զգույշ լինել ֆրանսիացու երեսին ժտալիս, եթե նրանց չեն ճանաչում: Բրազիլացիները շատ ուրախ են, երբ կա ֆիզիկական կոնտակտ, իսկ իսպանացիները սիրում են անվճար ծառայություններ, ինչպես նաև ուշ ընթրիք:
Ուղեցույցը նաև խորհուրդ է տալիս կանադացուն ամերիկացի չկոչել, կամ տեղավորել ռուսին փոքր սենյակում, քանի որ նրանք միշտ բարձրահասակ են: Այս դեպքում խորհուրդ է տրվում չնայել ռուսների երկու առաջնորդների հասակին, քանի որ նրանք բացառություն են: Ըստ ուղեցույցի` հնդիկները սիրալիր են, թեպետ նրանք հաճախ են միտքները փոխում: Գերմանացիների դեպքում պետք է գործել առավելագույն հստակ, որպեսզի նրանք ավելի «ագրեսիվ կամ ջղային չդառնան», քան արդեն թվում են:
Բելգիացիներին չի կարելի հարցնել քաղաքականությունից կամ պետության լեզվական բաժանումից։