Կանադական Կորնուոլ քաղաքի բնակիչներ Դենի և Սյուզան Բեյքերները հայց են ներկայացրել General Motors ընկերության դեմ իրենց որդու՝ վթարի ժամանակ մահանալու պատճառով: Այս մասին հաղորդում է The Toronto Sun պարբերականը:
Բեյքերները պահանջում են իրենց վճարել կես միլիոն դոլար, քանի որ իրենց որդին մահացել է Saturn Ion մոդելի մեքենայով վթարի ենթարկվելու պատճառով: Այս մոդելները հետ են կանչվել General Motors-ի կողմից: «Նիկոլաս Բեյքերը մահացել է այն պատճառով, որ իր մեքենայի մեջ չեն բացվել անվտանգության բարձիկները», — ասել է Բեյքերների փաստաբանը:
Ավելի վաղ General Motors- հայտարարել էր 1,6 մլն մեքենաների հետ կանչման մասին, որոնց անսարքության պատճառով մահացել է 14 մարդ: