տուն Քաղաքական Միջազգային Կանադան երկրից արտաքսում է ռուս զինվորականների

Կանադան երկրից արտաքսում է ռուս զինվորականների

96
0

CANADA-POLITICS/

Պաշտոնական Օտտավան որոշում է կայացրել երկրից արտաքսել այստեղ զինվորական ուսում ստացող սպայերի։ Այս մասին հաղորդում է CTVNews-ը։

Կանադան վերջին օրերին անընհատ հայտարարում է Ռուսաստանի դեմ ուկրաինական դեպքերի հետևանքով պատժամիջոցներ կիրառելու մասին։ Երեկ դրանք գործնական բնույթ են ստացել։ 24 ժամվա ընթացքում արտաքսման ենթակա 8 զինվորականներ սովորում էին կանադական բարձրագույն ուսումնական հաստատություններում, մեկը՝ տեղի զինվորականներին ռուսերեն է դասավանդել։

Դրանից առաջ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերն ասել էր, որ չեղյալ է հայտարարում Ռուսաստանի հետ ռազմական բոլոր շփումները։