Կայծակը վնասել է Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի հսկայական արձանի աջ ձեռքի մատը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներն ասել են, որ վերականգնողական աշխատանքները կսկսվեն այս տարվա փետրվարին։ Օդերևութաբանների տեղեկություններով՝ կայծակն արձանագրվել է հինգշաբթի երեկոյան։ Ըստ մասնագետների՝ ամեն տարի ուժեղ կայծակները տարեկան մոտ չորս անգամ հարվածում են հայտնի արձանին։