Բրազիլիայում անհաջողության մատնված Իսպանիայի ազգային հավաքականը, որը վերադառնալիս է եղել ինքնաթիռով Մադրիդ, ենթարկվել է հերթական փորձությանը։ Այս անգամ կայծակը հարվածել է հավաքականի ինքանթիռին։ Միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանում վայրէջքի ժամանակ, սակայն օդաչուն կարողացել է անվնաս ինքանթիռը իջեցնել Մադրիդում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հիշեցնենք, որ B խմբում ընդգրկված Իսպանիան պարտություններ է կրել Հոլանդիայից (1։5) և Չիլիից (0։2), հաղթել է Ավստրալիային (3։0), սակայն չի կարողացել անցնել հաջորդ փուլ։