Նոր ձևաչափով՝ այս տարի մրցանակաբաշխությունը անցկացվում էր առաջին անգամ:
Պարարվեստի մասնագիտական հանձնախումբը որոշել էր մրցանակներ հանձնել միայն պետական և վաստակավոր այն կոլեկտիվներին, որոնք գրեթե մեկ դար բնականոն ապահովել են պարարվեստի օրինաչափ զարգացման ընթացքը, ապահովել որակ, և ներկայացրել հայակական մշակույթն առանց ավելորդությունների,իսկ ահա հաջորդ տարի կանցկացվի որպես բուն մրցանակաբաշխություն, որը տեղի կունենա Պարի միջազգային օրը` ապրիլի 29-ին:
«Մրցանակաբաշխությունը կխթանի այն բանին, որ պարախմբերի առջև որակական չափանիշներ կդրվեն: Գլխավոր մրցանակի համար պետք է լավ աշխատել: Սա մեկանգամյա միջոցառում չէ. ամենօրյա աշխատանք է պահանջում».- իր խոսքում նշեց «ՆԱԻՐԻ» համայկական հիմնադրամի նախագահ, մշակութային գործիչ Սամվել Հարոյանը:
Մրցանակաբաշխության իրենց գեղեցիկ պարային կատարումներով ներկայացան և իրենց մրցանակաները ստացան ինը պարային կոլետիվներ` Երևանի պարարվեստի պետական քոլեջը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, Հայաստանի պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը,Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն»պետական անսամբլը, Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը, ՀՀ զինված ուժերի երգի պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլը, Արցախի պարի պետական անսամբլը, Խ.Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը:
Միջոցառմմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: