տուն Հասարակություն Կայացավ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությունը

Կայացավ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությունը

366
0

<<Հայաստան-Արցախ-Սփյուռք>> համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը,որն անցկացվեց Կանանց միջագային տոնի կապակցությամբ, հնարավորություն ստեղծեց եւս մեկ անգամ արժեւորելու հայ կնոջ դերը: <<Կինը հանուն զարգացման>> խորագրով մրցանակաբաշխությունն արդեն դարձել է ամենամյա եւ յուրաքանչյուր տարի այդ մրցանակին են արժանանում այն կանայք, ովքեր ակտիվ ներգրավված են տնտեսության, առողջապահության, կրթության եւ հանրային ծառայության ոլորտներում եւ աչքի են ընկնում իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ: Այս տարվա մրցանակաբաշխությունը հատկանշական էր եւ տարբերվում է իր ձեւաչափով: Ի տարբերություն նախորդ տարվա, որում մրցանակակիրները բացառապես կանայք էին, այս տարի կային նաեւ տղամարդ մրցանակակիրներ: Նկատենք, որ կանանց համար բարիք ստեղծող, նրանց կյանքն ավելի հարմարավետ ու գունեղ դարձնող որոշ ծառայություններ ստեղծվել ու կայացվել են հենց նրանց կողմից, ուստի նպատակահարմար ենք գտնել բարձր գնահատանքի արժանացնել նաեւ նրանց աշխատանքը: Միջոցառումը ուղեկցվեց համերգային ծրագրով: Կանանց շնորհավորելու էին եկել երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Եվա Եգանյանը, ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանը, Պապ Իսպիրյանը եւ այլոք: <<Հայաստան-Արցախ-Սփյուռք>> համահայկական ամսագիրը մրցանակներ հանձնեց հետեւյալ անվանակարգերում՝ Համայնքի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի, համայնքի արդյունավետ կառավարման համար, <<Բարեկարգ համայնք>> անվանակարգում մրցանակ շնորհվեց Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանին: <<Մարզային ամենապահանջարկված ու յուրօրինակ հյուրատուն>> անվանակարգում մրցանակ ստացավ ԻՐԻՍ հյուրատան հիմնադիր Իրինա Իսրայելյանը, << Մայրաքաղաքի լավագույն ուսումնարան>> անվանակարգում ՝ Երեւանի զարդարվեստի արհեստագործական ուսումնարանի տնօրեն Լուսինե Բարսեղյանը, <<Լավագույն որակ եւ համ>>անվանակարգում ՝ Գյումրու <<Կամելլիա Քեյքս>> խմորեղենի արտադրության տնօրեն Հեղինե Մելիք-Սարգսյանը, << Հանրապետության առաջատար եւ մրցունակ ուսումնական կենտրոն>> անվանակարգում՝ <<Ռովի Սթայլ>>-ի հիմնադիր տնօրեն Վիկա Սամվելյանը: Մրցանակներ ստացան նաեւ առողջապության ոլորտում բազմամյա փորձ ունեցող վաստակավոր բժիշկներ: << Բարձրակարգ դեմքի եւ դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ>> անվանակարգում մրցանակ շնորհվեց Ռաֆիկ Շահպարոնյանին, <<Տարվա լավագույն ալերգոլոգ – իմունոլոգ անվանակարգում>> ՝Մարգարիտա Հովնանյանին, << Բարձրագույն ակնաբույժ> անվանակարգում՝ ակնաբույժ Վարսիկ Հակոբյանին, <<Տարվա լավագույն բժիշկ լոգոպեդ>> անվանակարգում Քրիստինա Խառատյանին: Էրեբունի ԲԿ-ից մրցանակներ ստացան՝ <<Տարվա առաջատար մանկաբարձ-գինեկոլոգ>> անվանակարգում Աննա Աղազարյանը, << Տարվա լավագույն գաստրոէնտերոլոգ>> անվանակարգում Գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի ղեկավար Անի Քոչարյանը, <<Առաջատար ճառագայթաբան>> անվանակարգում՝ ռադիոլոգ Նունե Սարգսյանը: <<Առաջատար եւ բարձրակարգ ստոմատոլոգիական կլինիկա>> անվանակարգում մրցանակի արժանացավ <<Համասփյուռ դենտ>>կլինիկայի հիմնադիր Համասփյուռ Հարությունյանը, իսկ <<Լավագույն նորարար էսթետիկ ստոմատոլոգ>> անվանկարգում ՝Արսեն Վարդանյանը: <<Վաստակավոր բժիշկ — ռադիոլոգ>> անվանակարգում մրցանակ ստացավ <<ՆորքՄարաշ>> սրտաբանական կենտրոնի բժիշկ -ռադիոլոգ Մարինե Դավթյանը, << Բարձրակարգ եւ առաջատար պոդոլոգ>> անվանակարգում՝ Լիանա Իգիթյանը: <<Պացիենտի համակրանք>> անվանակարգում մրցանակ ստացավ բժիշկ Էնդոկրինոլոգ Գայանե Հարությունյանը, <<Բարձրակարգ հոգեբան>> անվանակարգում ՝ Լիլիթ Ալեքսանյանը: << Տարվա երիտասարդ լավագույն օտորինոլարինգոլոգ>> անվանակարգում մրցանակ ստացավ «Աստղիկ» ԲԿ, օտորինոլարինգոլոգ Ալլա Համբարձումյանը:

<<Նորածնային խնամքի պարագաների ամենապահանջարկված խանութ սրահ>> անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց <<Հեփի Քիդս>> խանութ սրահը, <<Մրցունակ ու նորարար մարմնամազության կենտրոն>> անվանակարգում՝ <<Tutunjian Fitnes>> կենտրոնի հիմնադիր տնօրեն, հայրենադարձված Գեւորգ Թութուջյանը իսկ <<Առաջատար հարսանյաց կենտրոն>> անվանակարգում՝<<Ժասմինա>> հարսանյաց կենտրոնի հիմնադիր տնօրեն Արտակ Կիրակոսյանը: <<Լավագույն նորարար ու մրցունակ զարգացման կենտրոն>> անվանակարգում մրցանակ ստացան կենտրոնի համահիմնադիրներ Նարինե Լոբյանն եւ Մերի Հունանյանը, <<Լավագուն գործարար կին>> ճանաչվեցին <<Պլուս Մինուս>> հաշվապահական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Չիտչյանն ու <<Լի Վոյս>> վոկալ ստուդիայի հիմնադիր ու ղեկավար Լիլիթ Գրիգորյանը: <<Բարձրակարգ, եւ առաջատար Ֆոտոստուդիա>> անվանակարգում մրցանակ ստացան <<Դիմակահանդես>> ֆոտոստոիդիայի համահիմնադիրներ Մարիամ Դավթյանն ու Ռիմա Աբելյանը, իսկ << Առաջատար քեյթերինգային ընկերություն անվանակարգում>> << KH Catering>> -ի հիմնադիր տնօրեն Քրիստինա Բալայանը: Կանանց շրջանում<<Ամենապահանջարկված վարսահարդար-ոճաբան>> անվանակարգում մրցանակ ստացավ <<In VOGUE >> գեղեցկության սրահի վարսահարդար-ոճաբան Արմեն Աբրահամյանը իսկ << Բարձրակարգ դիմահարդար>> անվանակարգում <<Նան Մեյք -Ափ >> դիմահարդարման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Նանե Սահակյանը: <<Լավագույն նորարար ու մրցունակ զարգացման կենտրոն>> անվանակարգում մրցանակ շնորհվեց << Իմ երազը>> զարգացման կենտրոնի համահիմնադիրներ Նարինե Լոբյանին եւ Մերի Հունանյանին Հատուկ մրցանակ շնորհվեց նաեւ <<Արուս Խաչատրյան Լեթս Դենս>> պարային ստուդիային: