տուն Քաղաքական Միջազգային Կամավոր բժիշկները հայտնում են Մայդանում 780 զոհի մասին

Կամավոր բժիշկները հայտնում են Մայդանում 780 զոհի մասին

94
0

k2_0

Մայդանի կամավոր բժիշկների կազմակերպությունը հայտարարել է, որ Մայդանում զոհվածների պաշտոնական թվերը չեն համապատասխանում, նրանց կարծիքով, իրական թվերի հետ: Այս մասին հաղորդում է Censor.net.ua-ն:

«Որքան ես գիտեմ, զոհվել է 780 մարդ: Նրանց թվում են նաև 300 հոգի, ովքեր անհետացել են հիվանդանոցներից, նրանց այնուհետև տարել են դիահերձարաններ և այրել: Այս մարդկանց փնտրում են, սակայն չեն կարողանում գտնել: Արհմիությունների տանը կար 200 մարդ, ովքեր չէին կարողանում տեղաշարժվել, և նրանք նույնպես այրվել են այդ շենքում: Հրդեհից հետո անհայտ մեքենաները դուրս են բերել մարմինները և տարել անհայտ ուղղությամբ», — ասել է բժիշկներից Անաստասիա Պոլիշչուկը` նշելով, որ այս զոհերի մեծամասնությունն անցել են «իրենց ձեռքի տակով»:

Սակայն շատ լրագրողներ կասկած են հայտնում այս թվերի կապակացությամբ, քանի որ դրանք հիմնականում արվում են ենթադրությունների հիման վրա և ոչ մի ապացույց չի տրամադրվում: