Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում ներքաղաքական բախումներում գրանցվում են մարդակերության դեպքեր: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նույն աղբյուրի համաձայն` մի տղամարդ վրեժից դրդված կերել է մեկ այլ մարդու: Նա, լինելով քրիստոնյա, մասնակցել էր քրիստոնեա-մուսուլմանական միջդավանական բախումներին: Բախումներից մեկի ժամանակ մահացել էին նրա հղի կինը, քույրը և երկու երեխաները:
Փորձելով վրեժ լուծել այս ողբերգության համար` տղամարդը կերել է իր մուսուլման հակառակորդներից մեկին` նախապես պարզելով նրա մասնակցությունն իր ընտանիքի սպանության հարցում: