«Ռոսոներիները» հայտարարել են, որ ավարտում են համագործակցությունը բրազիլացի խաղարկող Կակայի հետ: Համաձայն ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության՝ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:
Ֆուտբոլիսը, սակայն, երկար չի մնա ազատ գործակալի կարգավիճակում: Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը՝ կիսապաշտպանն արդեն մեկնել է Ֆլորիդա, որտեղ պետք է պարզի իր՝ «Օրլանդո» տեղափոխվելու վերջին մանրամասները: Մամլո ասուլիսը, որում Ռիկարդոն ներկայացվելու է իբրև ԱՄՆ-ի առաջնության նորեկ, կկայանա երեքշաբթի:
Նկատենք, որ «Օրլանդո» տեղափոխվելուց հետո Կական անմիջապես վարձակալությամբ կտրվի բրազիլական «Սան Պաուլուին»: