տուն Լուրեր Կալիֆոռնիայի խորհրդարանում՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծ

Կալիֆոռնիայի խորհրդարանում՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծ

136
0

090411_Drapeau_du_Haut_Karabakh

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Այդ մասին, ինչպես հայտնում է Azatutyun.am-ը, տեղեկացնում է Ամերիկայի հայկական խորհուրդը:

Հաղորդագրության համաձայն, AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ Նահանգների պատմությունը՝ կապված «ինքնորոշման և ժողովրդավարական անկախության» ժողովրդի իրավունքի հետ:

Երեք հայկական կազմակերպություններ՝ Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը և Միավորված երիտասարդ հայերը արդեն իրենց աջակցությունն են հայտնել նախագծին:

Մայք Գաթոն հայտնել է, որ օրինագծի մշակման ժամանակ աշխատել է հայ համայնքի և նրա ակնառու ներկայացուցիչների հետ, ապա հավելել է․ «Ես հատկապես պատիվ ունեմ ներկայացնել այս օրենսդրությունը այն օրը, երբ աշխարհի հայերը իրենց ընտանիքների և սիրելիների հետ տոնում են Սուրբ Ծնունդը»:

«Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից ընդունվելու դեպքում՝ օրինագծի պատճենը կփոխանցվի Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի քարտուղարություններին, ամերիկյան Կոնգրեսում Կալիֆոռնիայի պատվիրակության բոլոր անդամներին»,- նշում է Ամերիկայի հայկական խորհուրդը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here