տուն Քաղաքական Միջազգային Կալիֆոռնիայում հզոր երկրաշարժը պատճառել է առնվազն մեկ միլիարդ դոլարի վնաս

Կալիֆոռնիայում հզոր երկրաշարժը պատճառել է առնվազն մեկ միլիարդ դոլարի վնաս

100
0

California Earthquake

Կալիֆոռնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի վնասը կարող է կազմել ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Նման թիվ են հնչեցրել ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության փորձագետները, նրանք համադրել են երկրաշարժի ուժգնության և վայրերից ստացվող տվյալները։ «Տնտեսական կորուստները, թերևս, կկազմեն ավելի քան մեկ միլիարդ դոլար», — ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, որն ամենաուժեղն է նահանգում վերջին 25 տարվա ընթացքում, տուժել է առնվազն 172 մարդ, ավելի քան 100 շինություն վնասվել է։