տուն Քաղաքական Միջազգային Կալիֆոռնիայում ամերիկուհին չորս հնդկացու է սպանել

Կալիֆոռնիայում ամերիկուհին չորս հնդկացու է սպանել

88
0

ui-52f9a6e207bb80.46362657

Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող հնդկացիական Սիդարվիլ քաղաքում 44-ամյա ամերիկուհի Շերի Ռոադեսը կրակել է 4 հոգու վրա եւ սպանել։ Նա հրազենով զինված եկել է ցեղի գլխավոր գրասենյակում հրավիրված հավաքին եւ սկսել կրակել՝ սպանելով չորս հոգու եւ վիրավորելով եւս մեկին։ Նրա զոհերն են 19 եւ 45 տարեկան 2 կին, 30 եւ 50-ամյա երկու տղամարդ։ Ինչպես հաղորդում է НТВ հեռուստաալիքը, տեղի ոստիկանության պետը պատմել է, որ մասնակիցները, որոնց հետ հաշվեհարդար է տեսել կինը, պետք է լուծեին Շերի Ռոադեսի եւ նրա որդու՝ համայնքից վտարելու հարցը։