Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Ավետիք Ավետիքյանը: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Արսեն Աղումյանը նշանակվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից: Այս մասին Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ոստիկանության լրատվական բաժնի աշխատակիցը:
Էմմա Պալյան