ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սևակ Քոչարյանն ազատվել է պաշտոնից և Ոստիկանության պետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով նշանակվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: Այս մասին Araratnews.am-ն այսօր տեղեկացավ Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից:
Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանն ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ: