100 օր պաշտոնավարելուց և համապատասխան ծրագրեր կազմելուց հետո միայն առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը մանրամասն կներկայացնի ոլորտում իր անելիքները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց նորանշանակ նախարարը: Նա ասաց, որ պաշտոնում նշանակվելու առաջարկ նրան արվել է հանրապետության վարչապետի ու նախագահի կողմից: Մուրադյանը նաև նշեց, որ լուրջ կադրային փոփոխություններ չի պատրաստվում անել, քանի դեռ չի հստակեցրել իր ծրագրերը:
տուն Տնտեսական «Կադրային մեծ փոփոխությունների չեմ պատրաստվում, մինչև ծրագրերը պատրաստ չլինեն». Առողջապահության նախարար