տուն Քաղաքական Միջազգային Կադաֆին ժամանակին զինել է Մուսուլման եղբայրներին․ ԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է փաստաթղթեր

Կադաֆին ժամանակին զինել է Մուսուլման եղբայրներին․ ԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է փաստաթղթեր

254
0

url

ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ 2011 թվականին սպանված Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆին ժամանակին զենք է մատակարարել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը։

Կադաֆին դա առավել ակտիվ արել է Եգիպտոսի սպանված նախագահ Անվար Սադաթի կառավարման տարիներին։ Այս մասին հաղորդում է եգիպտական Al-Ahram-ը։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Կադաֆին ամեն ինչ արել է, որպեսզի արաբական երկրների մյուս առաջնորդների միջոցով պաշտոնանկ անի Սադաթին՝ հատկապես 1979 թվականին Իսրայելի հետ Եգիպտոսի կողմից ստորագրված խաղաղության համաձայանգրից հետո։

Հիշեցնենք, որ Սադաթը սպանվել է 1981 թվականին՝ զինվորական շքերթի ժամանակ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here