տուն Հասարակություն Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Դավիթ Սողոմոնյանը

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Դավիթ Սողոմոնյանը

224
0

ՀՀ վարչապետի որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Դավիթ Սողոմոնյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վարչապետի որոշումը տեղադրված է www.e-gov.am պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սողոմոնյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: