տուն Քաղաքական Ծրագրեր կան՝ կրկնակի ավելացնել 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը․ դեսպան

Ծրագրեր կան՝ կրկնակի ավելացնել 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը․ դեսպան

304
0

2019 թվականին Հայաստանում շարունակել է գործել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, քայլեր են ձեռնարկվել, որ մարտական պատրաստվածության արդյունավետությունը բարձրանա: Այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ծրագրեր կան՝ կրկնակի ավելացնել ռազմաբազայի մարտական ներուժը, ընդ որում՝ առանց թվաքանակի ավելացման: Ծրագրվում է նաև առաջիկա տարիներին լուրջ քայլեր ձեռնարկել՝ ռազմաբազայի ենթակառուցվածքները զարգացնելու և կատարելագործելու ուղղությամբ, այդ թվում՝ սոցիալական», – նշեց դեսպանը:
 
Կոպիրկինի խոսքով՝ այդ աշխատանքներում կներգրավվեն նաև կապալառուներ, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի: