Թաիլանդական գյուղերից մեկում 52-ամյա բնակիչներից մեկի տանը անսովոր կատու է ծնվել՝ երկու գլխով։
Կնան պատմում է, որ երբ տուն է վերադարձել, տեսել է, որ իր պարսկական «Սնոու» կատվի մոտ ծննդաբերություն է սկսվել։ Նա կենդանուն տարել է անասնաբուժական կլինիկա, որտեղ բուժաշխատողների օգնությամբ կատուն լույս աշխարհ է բերել երկու փիսիկ, որոնցից մեկը երկու մռութ ուներ։ Անասնաբույժը նշել է, որ սա շատ հազվադեպ երեւույթ է։
Մանրամասները՝ տեսանյութում։