տուն Տնտեսական Ծնունդներն ու մահացություններն այս տարի նվազել են

Ծնունդներն ու մահացություններն այս տարի նվազել են

227
0

новорожденный

Այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվել է 30 հազար 447 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31 հազար 55-ի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով՝ ծնելիության ընդհանուր գործակիցը՝ 1 000 բնակչի հաշվով, նվազել է 0.2 պրոմիլային կետով և կազմել` 13.5‰ (պրոմիլ):

Նվազել են նաև մահացության դեպքերը՝ նախորդ տարվա առաջին 9 ամիսների 20 հազար 899-ի փոխարեն, այս տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 20 հազար 268: Բնական աճը 1000 բնակչի հաշվով գրեթե չի փոխվել՝ կազմելով 4.5 պրոմիլ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here