Սկանդինավյան գիտնականները պնդում են, որ այն մարդիկ, ովքեր մանկության տարիներին կորցրել են իրենց ծնողներին, ավելի հաճախ են ժամանակից շուտ մահանում։ Նման արդյունքները ստացվել են Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի՝ 1968-2008 թվականներին միլիոնավոր բնակիչների տվյալների ուսումնասիրությունից հետո։
Պարզվել է, որ վաղ շրջանում ծնողներին կորցնելու դեպքում 50 տոկոսով ավելանում է վաղաժամ մահվան հավանականությունը նրանց երեխաների շրջանում։ Դա ամենևին կապ չունի ծնող կորցրած երեխայի տարիքի, սեռի և այլ հատկանիշների հետ։ Հաճախ այդ մարդիկ մահանում են սիրտ-անոթային հիվանդություններից և նյարդային համակարգի խանգարումներից։ Առավել մեծ է վաղաժամ մահանալու ռիսկն այն երեխաների մոտ, ում հարազատները մահացել են ինքնասպանությունից։