տուն Լուրեր Ծնելիության նվազումը սոցիալական խնդիր է. Վանաձորի ծննդատուն

Ծնելիության նվազումը սոցիալական խնդիր է. Վանաձորի ծննդատուն

343
0

1q

«Վանաձոր» բժշկական կենտրոնի՝ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում տարեկան կտրվածքով լինում է 1400-1600 ծնունդ: Բաժանմունքի վարիչ Արամ Արալյանը նշում է, որ ծննդատանը կան բոլոր անհրաժեշտ սարքավորումները,  որոնք պարզապես հին են:

«Ջեռուցում կա, քարի շենք է, սարքավորումները բավարար են: Մենք ունենք տարեկան 1600 ծնունդ արդեն, տարվա մեջ կատարվում է մոտավորապես 400 վիրահատություն, եւ որեւէ սարքավորման կարիք չենք տեսնում: Եթե համեմատենք Երեւանի պայմաններին հետ, պարզ է, որ այնտեղ ավելի շատ ունեն: Մեզ մոտ մեր ունեցածը բավարարում է, պարզապես եթե թարմացվեն , շատ լավ կլինի»,- ասում է Արալյանը:

Վանաձորի երկրորդ կարգի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը սպասարկում է Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի, ինչպես նաեւ Ալավերդու տարածաշրջանները: Բայց կան որոշ պաթոլոգիաներով կամ խնդիրներով հղիներ, որոնց ուղեգրում են Երեւան:

«Օրինակ՝ հղի կա, որ բարձր զարկերակային ճնշում ունի, եւ եթե երեխան ծնվի, մենք խնդիր կունենանք այստեղ, չենք կարող սպասարկել: Դրա համար նեղ մասնագիտական ինստիտուտներ կան, որտեղ պայմաններ կան, հատուկ կյուվեզներ կան 600-700 գրամ երեխայի խնամքը տանելու համար»,- ասում է Արալյանը:

Բաժանմունքի վարիչը, որը Վանաձորում բաժանմունքը ղեկավարում է 2000 թվից, նշում է, որ ամենաքիչ ծնելիությունը եղել 3-4 տարի առաջ: Իսկ ամեաբարձր ծնելիությունը գրանցվել է Սպիտակի երկարաշարժից հետո, երբ մարդիկ կորցրել էին իրենց երեխաներին, հարազատներին ու ցանկություն ունեին լրացնելու, նոր ծնուդնենր ունենալու:

Արամ Արալյանը կարծում է, որ ծնելիությունը նվազումը սոցիալական խնդիր է այսօր Հայաստանում:

Անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին՝ նա նշում է, որ ամբողջ Հայաստանում է առկա այդ խնդիրը: «Պետք է կանոնակագրել օրենքով այդ հարցը, եւ թող օրենք ընդունեն, որ սոնոգրաֆիստները այսօր չասեն՝ տղա՞ է, թե՞ աղջիկ»,- ասում է Արալյանը:

Նա հավելում է, որ 2013-ի փետրվարից Վանաձորում սկսվել է նոր բժշակական կենտրոնի կառուցումը, եւ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ: Ըստ Արալյանի՝ նոր հիվանդանոցում կլինեն լավագույն պայմաններն ու սարքավորումները:

Մինչեւ  2015 թ. շինարարական աշխատանքները կավարտվեն, եւ Վանաձորը կունենա  նոր մանկաբարձա- գինեկոլոգիկական բաժանմունք:

q1

Լիլիթ Առաքելյան

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here