տուն Քաղաքական Միջազգային Ծխողը դժվար է հասկանում, թե ինչու նա պետք է թողնի ծխելը

Ծխողը դժվար է հասկանում, թե ինչու նա պետք է թողնի ծխելը

70
0

Cigarette-smoking

Ծխողները հաճախ այդ վատ սովորությունից չեն կարողանում հրաժարվել ոչ թե նիկոտինային կախվածության, այլ նրանց գլխուղեղներում տեղի ունեցող զարգացումների պատճառով: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները: Հաղորդում է The Daily Mail-ը:

Տոմոգրաֆիայի միջոցով ամերիկացի գիտնականները հետևել են ծխողների ուղեղներում տեղի ունեցող զարգացումներին: Նրանք մասնավորապես ուսումնասիրել են ուղեղի տարբեր հատվածների արձագանքը, երբ ծխողին խոստացվում է պարգևատրում ծխելը թողնելու դիմաց կամ նրան բացատրվել է ծխելը թողնելու բոլոր օգուտները, այդ թվում` գումարի խնայողությունը:

Պարզվել է, որ ծխողները հաճախ չեն ընկալում ծխելը թողնելու փաստարկները` դրանք համարելով ոչ էական: Գիտնականներն այս հետազոտության միջոցով փորձելու են գտնել ծխողներին այդ վատ սովորությունից հետ պահելու նոր մեթոդներ: