Ծխելն ազդում է մարդու գեների վրա։ Այս մասին վկայում են շվեդ գիտնականների ուսումնասիրությունները, որոնց արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Human Molecular Genetics գիտական ամսագրում։
Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ ծխողների մոտ տեղի են ունենում էպիգենետիկ փոփոխություններ, որոնք մեծացնում են քաղցկեղով կամ շաքարախտով հիվանդանալու հավանականությունը։ Բացի այդ, գիտնականների տվյալներով՝ ծխելը բացասաբար է ազդում գեների վրա, որոնք պատասխանատու են դիմադրողականության և տղամարդկանց մոտ սերմի որակի համար։ Գիտնականները հույս ունեն, որ այս հետազոտությունը թույլ կտա ապագայում կանխել նման հիվանդությունները։