93-ամյա բրիտանացին կատարել է կնոջը տված խոստումը և թռել է օդապարիկով: Սակայն դա արել է նրա մահից հետո: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ջեյք Հեյքը կատարել է իր խոստումը` թռչելով կնոջ աճյունը ձեռքին:
«Մենք ամեն ինչ միասին էինք անում. գնում էինք ձկնորսության, սարեր էինք մագլցում, գնում էինք հանգստանալու և շատ այլ բաներ: Երբ կինս մահամերձ էր, ես նրան խոստացա, որ կթռչեմ օդապարիկով, եւ կատարում եմ իմ խոստումը», — ասել է Հեյքը: Այս թռիչքը եղել է բարեգործական. թոշակառուն գումար է հավաքել այն բժիշկների համար, ովքեր ժամանակին բուժել են իր կնոջը, իսկ հիմա հետևում են նրա առողջությանը: