տուն Լուրեր Ծերանոց գալիս են ավելի շատ ոչ թե սոցիալական, այլ ընտանեկան խնդիրներից դրդված....

Ծերանոց գալիս են ավելի շատ ոչ թե սոցիալական, այլ ընտանեկան խնդիրներից դրդված. Փոխտնօրեն

69
0

10434002_709243659133006_811342215281912350

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը գործում է 1980 թվականից: Այնտեղ այժմ բնակվում է 230 շահառու: Կա ևս 20 ազատ տեղ: Ինտերնատը հյուրընկալում է շահառուների՝ Հայաստանի բոլոր մարզերից:

«Մինչև հունվար ընդունելությունն իրականացվում էր Սոցապ նախարարության ուղեգերով, իսկ հունվարից հետո ընդունելությունն իրականացնում են տարածքային սոցապ բաժինները՝ սոցապ նախարարության հետ ճշտելով: Սա արվում է այն նպատակով, որպեսզի օրինակ, Սյունիքից կամ մյուս մարզերից չգան հասնեն մեզ մոտ»,- ասում է փոխտնօրենը:

Ըստ փոխտնօրեն Արթուր Մարկոսյանի՝ ծերերը հիմնականում այնտեղ են գնում ոչ թե սոցիալական խնդիրներից դրդված, այլ ընտանեկան խնդիրների պատճառով: Նրա խոսքով՝ կան ծերեր, ում հաճախ են այցելում, կան նաև այնպիսինները, որոնք ընդհանրապես այցելուներ չեն ունենում:

«Եղել են դեպքեր, երբ սոցիալական պայմաններից դրդված ծնողներին բերել, տեղավորել են, որոշ ժամանակ անց, երբ լուծվել են խնդիրները,  նորից հետ են տարել ծնողներին»,- ասում է Արթուր Մարկոսյանը:

Տուն-ինտերնատը ֆինանսավորվում է պետբյուջեից: Փոխտնօրենի խոսքով, թեև ներկայում ավելի քիչ է բարերարներից օգնությունը, այնուամենայնիվ, Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ շուտով կվերանորոգվեն շենքի լոգասենյակները: