տուն Հասարակություն Ծեծված փոխգնդապետը ծայրահեղ ծանր վիճակում է, վերականգնվելու հույսերը շատ քիչ են. բժիշկ

Ծեծված փոխգնդապետը ծայրահեղ ծանր վիճակում է, վերականգնվելու հույսերը շատ քիչ են. բժիշկ

179
0

Արա Մխիթարյանը դեռևս ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է արհեստական շնչառության պայմաններում` կոմայի մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետի` բուժգծով տեղակալ Կարեն Գրիգորյանը` անդրադառնալով Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի  հետևանքով տուժած փոխգնդապետին:

«Փոխգնդապետը հոսպիտալ է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով, արյունազեղման բավականին մեծ օջախով և ուղեղի աջ կիսագնդի տեղաշարժով` անգիտակից վիճակում»,-նշեց Գրիգորյանը:

Վերականգնվելու հույսերը, բժշկի խոսքով, շատ քիչ են:

Կարեն Գրիգորյանը չպատասխանեց լրագրողների հարցին` վնասվածքները վայր ընկնելու՞, թե՞ հարվածների արդյունքում են, միայն նշեց, որ դրա պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here