տուն Լուրեր Բլոգ Ծեծելու են, ասեն՝ աղոթիր մեր ասած ձևո՞վ

Ծեծելու են, ասեն՝ աղոթիր մեր ասած ձևո՞վ

268
0

d6a61b8873359bccb791a33c33d5ffec-472x265

Երեկ ամբողջ օրը աչքովս էր ընկնում կրոնական ոստիկանություն արտահայտությունը, բայց վստահ էի, որ կատակ է: Մի հղում բացեցի, վերջապես կարդացի, համոզվեցի, որ լուրջ է, որ մեր կրոնավոր հայրերը որոշել են նաև այդ ֆունկցիան վերցնել իրենց ձեռքը: Սյուռ վիճակ չի՞, թե միայն ես եմ կարծում, որ մեր Սահմանադրությունը կոմայի մեջ է արդեն, այլապես ազատությունների մասը այսպես չէր անտեսվի:

Բարեբախտաբար, նոր կարդացի, որ ասում են, դա չի լինելու, այլ օրենքով է արվելու, բայց երևակայությունս աշխատեց:

Այսինքն, ո՞նց էր լինելու:

Ստեղծվելու էին կրոնական ոստիկանության բաժանմունքնե՞ր, թե ոստիկանության բաժանմունքում կառանձնացվեին կրոնական հանցանքների հարկաբաժին (դե ասենք, ոնց որ քննչական բաժինն է):

Ստեղծվելու էր Կրոնական ոստիկանություն, կրոնական ոստիկանության բաժին, կրոնական ներքին զորքեր, կրոնական Ալֆա ջոկատ, կրոնական գաղութ: Լավ, ենթադրենք մեկը աղանդավոր է, այսինքն եկեղեցի հաճախող քրիստոնյա չի, դրա համար նրան բերման էին ենթարկելու կրոնական ոստիկանության բաժի՞ն: Հետո՞ ինչ էին անելու: Ասենք, իմանում են, մի տեղ մի երկու աղանդավոր նստած են, «группа захвата» մտնում է պատուհանով ներս, ու հրամայում ձեռքերդ վեր: Ծեծելու են, ասեն աղոթիր մեր ասած ձևո՞վ, ասենք ձեռնաշղթա են հագցնելու և ռազմականացված ուղեկցող խմբով տանեն հատուկ Կրոնական ՁՊՎ, հետո դատե՞ն:

Իսկ կլինե՞ր կրոնական օրենսգիրք, որով ամրագրվեր, թե մարդու ո´ր «տեսակի» աղանդավոր լինելը որքանո´վ է վտանգավոր հասարակության համար: Ասենք դատեցին, դրանից հետո առանձին խցերում էին պահելո՞ւ, թե կտանեին մարդասպանների հետ նույն խցերը:

Ժողովուրդ, ինկվիզիցիան հայ-հայ է վերադառնում էր:

Գրել է իր ֆեյսբուքյան էջում Ալինա Դերձյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here